երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 132 դեպք

Երեք օրում բացահայտվել է հանցագործության 132 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 16-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 132 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից  հայտնում են, որ մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 25, մարմնական վնասվածք պատճառելու՝ 19, խարդախության` 16, ֆիզիկական ներգործության՝ 13, անձնական ունեցվածքի գողության՝ 9, խուլիգանության՝ 8, ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 7, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և հոգեկան ներգործության՝ 5-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, թմրանյութի իրացման և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 3-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու՝ 2-ական, սպանության, մահվան ելքով մարմնական վնասվածք պատճառելու, պետական ունեցվածքի գողության, վստահված գույքը հափշտակելու, շորթման, անօրինական միգրացիայի կազմակերպման և փաստաթղթի կեղծիքի և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի և թմրամիջոցների, հոգեմետ նյութեր, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 41 պատահար. 4 մարդ զոհվել է, 51-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: