կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ձերբակալվել է Սիսիանի քաղաքապետը. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Ձերբակալվել է Սիսիանի քաղաքապետը. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը ձերբակալվել է: 

Սարգսյանը կասկածվում է ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի երկրորդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի առաջին մասով (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը):

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հուլիսի 16–ին,  ժամը 15։00–ին կքննվի  Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունը ԿԸՀ միջնորդություն էր ներկայացրել Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, ինչը ԿԸՀ-ն բավարարել էր: 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: