Ձերբակալվել է Ջոն Մուրադյանը
Երեկ՝ փետրվարի 13-ին ձերբակալվել է Ջոն Մուրադյանը: Ըստ տեղեկությունների իր ծննդյան օրվա առթիվ, ադրբեջանցի ընկերոջից նվեր է ստացել, որի համար էլ ձերբակալել են:
«Անհայտ ա ինչո՞ւ, ասում են թշնամուն պետական գաղտնիք է փոխանցել, դավաճան է: Իմ վստահորդը ոչ մի բան էլ չի փոխանցել: Խոսել են, պատմել ա, ընկերներ են հիմա, նա էլ ծնունդի նվեր ա տվել, ինչ դավաճան, ինչ բան»,-մեզ հետ զրույցում ասաց Մուրադյանի փաստաբան Գ. Հակոբյանը, նշելով, որ մնացածը նախաքննական գաղտնիք է: