երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Ձերբակալվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի մյուս տեղակալը

Ձերբակալվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի մյուս տեղակալը

Ձերբակալվել է նաև Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Գեղամ Կարապետյանը։

Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Քննչականից ո՛չ հաստատում, ո՛չ հերքում են լուրը: Դեռ հայտնի չէ նաև կալանքի որոշում կա՞, թե՞ ոչ։

Նշենք, որ դատարանը Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի նկատմամբ էլ որպես խափանման միջոց է ընտրել տնային կալանքը և 30 միլիոն դրամ գրավ է կիրառել:

Այս մասին հայտնել է Հակակոռուպցիոն դատարանի մամուլի խոսնակը:

Հիշեցնենք, որ երեկ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում քննչական գործողություններ էին կատարվել, բերման էին ենթարկվել Ազատյանն ու նրա տեղակալը: 

  • Կիսվել: