Ձերբակալվել, ապա կալանավորվել է Լուսինե Ղուկասյանը` Վարդան Ղուկասյանի քույրը
Հակակոռուպցիոն կոմիտում քննվող վարույթի շրջանակում ձերբալվել, ապա կալանավորվել է Լուսինե Ղուկասյանը, ով «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանի (Դոգ) քույրն է, InfoPort.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 46-րդ հոդվածի 4-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելը)։
Ձերբակալվել է նաև հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Հակոբ Անանյանը, որին մեղադրանք է առաջադրվել օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։
Անանյանը Լուսինե Յուրիկի Ղուկասյանին փոխանցել է իր ծառայողական իրավասությունների ներքո գտնվող անձնական տվյալների պետական էլեկտրոնային շտեմարաններ ու այդտեղից տարբեր մարդկանց նեղ անձնական տվյալներ, անձնագրային տվյալներ, մեքենաների տվյալներ ու այլ խիստ անձնական բնույթի բազմաթիվ տեղեկություններ։