Ձերբակալել են Գյումրու նախկին քաղաքապետի որդուն. հոր ու որդու հանդիպումը կանխել են
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ գիշերն ուշագրավ իրավիճակ է եղել «Զվարթնոց» օդանավակայանում։
Ժամը 05։00-ի սահմաններում օդանավակայանում ձերբակալել են Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդուն՝ Խաչատուր Բալասանյանին, ու տարել են Հակակոռուպցիոն կոմիտե։
Նախկին քաղաքապետի որդին անակնկալի է եկել ստեղծված իրավիճակից ու դեռ ավելին՝ երկրից գնում էր, որ հասներ արտերկրում բուժվող հորը, սակայն իրավապահները կանխել են հոր ու որդու հանդիպումը։
InfoPort.am-ի հետ զրույցում ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հաստատեց տեղեկատվությունը։
«Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվում է նրա և նրա մերձավոր ազգականի առնչությամբ կոռուպցիոն բնույթի քրեական վարույթ: Դրա շրջանակում կայացվել է նրան ձերբակալելու և վարույթ իրականացնող մարմնին ներկայացնելու որոշում»,- ասաց Գոռ Աբրահամյանը: