ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Դատավոր Վարդան Գրիգորյանին նկատողություն է հայտարարվել. ԲԴԽ-ն բավարարեց Բադասյանի միջնորդությունը

Դատավոր Վարդան Գրիգորյանին նկատողություն է հայտարարվել. ԲԴԽ-ն բավարարեց Բադասյանի միջնորդությունը

Բարձրագույն դատական խորհուրդը՝ Գագիկ Ջհանգիրյանի նախագահությամբ, բավարարել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Ռուստամ Բադասյանի միջնորդությունը: Դատավոր Գրիգորյանին նկատողություն է հայտարարվել։ ԲԴԽ անդամներ Մեսրոպ Մակյանը և Սերգեյ Չիչոյանը դեմ են եղել կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությանը:

Վարդան Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած հաղորդման հիման վրա։ Եվս երկու միջնորդություն, որը ներկայացրել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ ԲԴԽ անդամներ Վիգեն Քոչարյանին և Անի Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, կարճվել է:

  • Կիսվել: