ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Դատավոր Բորիս Բախշիյանը կմնա կալանքի տակ

Դատավոր Բորիս Բախշիյանը կմնա կալանքի տակ

Քիչ առաջ Բորիս Բախշիյանի կալանավորման գործով պաշտպանական կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքները մերժվեցին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բախշիյանի փաստաբան Արսեն Սարդարյանը:

«Արդարադատություն չտեսանք նաև այս ատյանում: Դատավորը շարունակում է պատժվել օրիական և անաչառ աշխատելու համար:

Այս գործով Բախշիյանին կալանքի տակ պահելու համար մեր իրավապահ մարմինները և դատական որոշ կառույցներ պատրաստ են ցանկացամ ապօրինության»,- գրել է Սարդարյանը:

Նշենք, որ Բախշիյանը ձերբակալվել է փետրվարի 7-ին։ Նա մեղադրվում է իր վարած գործերից մեկով ամբաստանյալին ապօրինի ձերբակալելու մեջ։ Դատավորը քննել է նաև «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի գործը։ Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է հետաքննության ընթացքում կասեցնել նրա լիազորությունները։

  • Կիսվել: