շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Դատարանը ոչ իրավաչափ որոշում է կայացրել. Արամ Օրբելյանը՝ Հրայր Թովմասյանին բերման ենթարկելու մասին

Դատարանը ոչ իրավաչափ որոշում է կայացրել. Արամ Օրբելյանը՝ Հրայր Թովմասյանին բերման ենթարկելու մասին

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ,  ՍԴ նախկին նախագահ, ՍԴ անդամ Հրայր Թովմասյանին բերման ենթարկելու որոշում կայացրեց։

«Դատարանը մեկ որոշում է ֆորմալիզմի դաշտ մտնել, մեկ որոշում է ոչ ֆորմալիզմի դաշտ մտնել, մեկ որոշում է Քրեական օրենսգրքի նորմերից դուրս այլ նորմերից օգտվել, իրեն հարմար նորմեր օգտագործել:

Ի՞նչ է տեղի ունեցել: Դատարանը Հրայր Թովմասյանին հեռացրել է դհլիճից, չի ծանուցել իր բացակայության ընթացքում տեղի ունեցած նիստերի մասին, և Հրայր Թովմասյանը տեղեկացված չի եղել՝ իր 10 ժամը լրացա՞ծ է եղել, թե՞ ոչ: Դատավորն ունի կողմնակալ երևալու հիմքեր», - լրագրողների հետ զրույցում ասաց Հրայր Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանը:

Նա  նշեց, որ այստեղ նաև ՍԴ օրենքներ են խախտվում, քանի որ առանց ՍԴ թույլտվության չեն կարող բերման ենթարկել ՍԴ անդամի:

«Դատարանը ոչ իրավաչափ որոշում է կայացրել, քանի որ Թովմասյանին ծանուցելու ողջամիտ գործընթաց չի կատարվել»,-հավելեց պաշտպանը:

  • Կիսվել: