Դատարանը մերժել է «Գոյ» թատրոնի բնականոն աշխատանքը վերսկսելու միջնորդությունը․ Վարդան Մկրտչյան
Որևէ որոշում չկա, որ «Գոյ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը, ինչպես պնդում են թատրոնի դերասանները՝ հղում անելով Արդարադատության նախարարության պարզաբանմանը։ Այս մասին այսօր հայտարարեց Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը։
«Եթե դատարանը կորոշի, որ կոնկրետ սխալներ կան, կառավարության որոշումը սխալ է, մենք որևէ խնդիր չունենք մեր գործընկերների հետ։ Որևէ դուռ չի փակվելու, բայց դա պիտի հիմնավորի դատարանը։ ԿԳՄՍ նախարարության հովանու ներքով մոտ 1 տարուց ավելի է տեղի են ունենում բանակցություններ, որին հիմնականում ներկա են լինում Աշոտը, Սարգիսը։ Այս 1 տարվա ընթացքում հստակ առաջարկներ են դրվել սեղանին, առաջին առաջարկը եղել է այն՝ քանի որ տեղի է ունեցել կառույցների վերակազմակերպում, նրանք դառնում են Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի Գոյ փորձարարական կենտրոնի աշխատակիցներ, պահում են իրենց գեղարվեստական, ստեղծագործական ազատություն, գործում են Սունդուկյանի անվան թատրոնի կառավարման բլոկը պարտավորվում է տեսանելի փոփոխություններ իրականացնել թատրոնի կյանքում։ Աշոտն այդ առաջարկը բոլորի անունից կտրականապես մերժել է։ Հետո բանակցային գործընթացն իր վրա է վերցրել ՔՊ կուսակցության պատգամավոր Նարեկ Բաբայանն ու ավագանու անդամ Տաթևիկ Հովակիմյանը։ Այդ բանակցություններին ես միացել եմ վերջում»,- նշեց Վարդան Մկրտչյանը։
Մկրտչյանն ասաց, որ եղել է նաև 2-րդ տարբերակ․ «Ըստ որի՝ Գոյ թատրոնը պետք է ստանար կառավարության պիլոտային ծրագրի դրամաշնորհը և ունենար անկախ կարգավիճակ, որին իրենք համաձայն են։ Նախարարի սենյակում հանդիպմանը Աշոտ Մաթևոսյանը ասաց, որ իրենք Կառավարության 701N որոշման դեմ ոչ մի խնդիր չունեն։ Հաջորդիվ ես առաջարկել եմ՝ ցուցանիշներով Գոյ թատրոնը խաղացել է 80-85 ներկայացում տարվա կտրվածքով, եթե իրենք անկախ թատրոն են որպես շարունակում գործել, ասել եմ՝ ողջ տարվա շաբաթ և կիրակի օրերը տրամադրում ենք ձեզ, դա լինում է 122 օր, փորձերի համար հարմարվում ենք իրար հետ շաբաթվա ընթացքում․ իմ այս առաջարկը նույնպես մերժվել է»։
Դիտարկմանը՝ նշվում է, որ Արդարադատության նախարարությունն իրավական պարզաբանում է տվել՝ արդյո՞ք կարող են մտել և շարունակել բնականոն աշխատանքը, ասել են՝ այո՛, Վարդան Մկրտչյանը հայտարարեց, որ նման բան չկա։
Սունդուկյան թատրոնի իրավաբանը հղում տալով ԱՆ-ի իրենց ուղարկված դիմումին՝ նշել են, որ նախարարությունն իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում լիազորված չէ դատարանի որևէ վարչական ակտի գնահատական տալ՝ արդյոք կասեցվե՞լ է այս կամ այն իրավունքը։
«Արդարադատությունն իրակացնում է միայն դատարանը, որևէ միջամտություն արգելվում է, եթե կա դատական գործ»,-ասացին թատրոնից։