Դատարանը մերժել է Արաբկիրի թաղապետի նկատմամբ ներկայացված կալանքի միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի նկատմամբ ներկայացված կալանքի միջնորդությունը՝ առանց որևէ խափանման միջոց ընտրելու: Այս մասին հայտնել է վերջինիս փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Հակակոռուպցիոն դատարանի մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ Դատարանը Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել տնային կալանքը և 30 միլիոն դրամ գրավ է կիրառել:
Հիշեցնենք՝ երեկ ՀՀ քննչական կոմիտեն՝ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների օժանդակությամբ, Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում քննչական գործողություններ էր կատարել:
Նշենք, որ իրականացված քննչական գործողությունների շրջանակում ձերբակալված անձանց թվում են եղել վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանն ու նրա տեղակալ Դավիթ Բալասանյանը։