շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Դատարանը Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով որոշումը կհրապարակի հունվարի 24-ին

Դատարանը Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով որոշումը կհրապարակի հունվարի 24-ին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի, ՀՀ ԶՈւ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի և ՀՀ ԶՈւ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության նախկին պետ Արտյոմ Համբարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու: Այս մասին հայտնել է Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ որոշումը կհրապարակվի հունվարի 24-ին, ժամը՝ 11:00-ին:

Նշենք, որ Դավիթ Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահմանն առնչվող քրեական գործով: Տոնոյանը կալանավորվել է սեպտեմբերի 30-ին: Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաեւ Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը եւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը:

  • Կիսվել: