Դատարանն ուժի մեջ թողեց Մեղրի համայնքի ղեկավարի կալանավորումը մերժելու մասին որոշումը
Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, մերժեց դատախազի բողոքը և ուժի մեջ թողեց Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի կալանավորումը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այս մասին հայտնում է պաշտպան Երեմ Սարգսյանը:
Հիշեցնենք, Սամվելյանը ձերբակալված է եղել Քրեական օրենսգրքի 38֊258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն, 2-րդ և 5-րդ կետերով նախատեսված արարք կատարելու կասկածանքով, այսինքն՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կազմում խուլիգանություն կազմակերպելը, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով, բացառով ցինիզմով։ Սամվելյանի պաշտպաններ Առաքելյանը, Լիանա Գասպարյանն ու Արմեն Ֆերոյանը ձերբակալման դեմ բողոք էին ներկայացրել, որը բավարարվել էր դատավոր Ռոբերտ Պապոյանի կողմից, և Սամվելյանն ազատ էր արձակվել։