երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Դատապարտյալի մոտ երկարատեւ տեսակցության եկած կինը հետը բերել էր թմրանյութ, 15 հատ հեռախոս, ականջակալներ

Դատապարտյալի մոտ երկարատեւ տեսակցության եկած կինը հետը բերել էր թմրանյութ, 15 հատ հեռախոս, ականջակալներ

Քրեակատարողական ծառայողները շարունակում են պատշաճ իրականացնել իրենց առջև դրված խնդիրները՝ կանխելով քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման դեպքերը:

Քրեակատարողական ծառայությունից  հայտնում են, որ 2022 թվականի փետրվարի 1-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները դատապարտյալ Ա. Լ.-ի մոտ երկարատև տեսակցության եկած կնոջ պայուսակից հայտնաբերել են երկու պոլիէթիլենային տոպրակ, որոնց մեջ առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 57 գրամ քաշով բուսական զանգված, 15 հատ բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 14 հատ լիցքավորիչ, ինչպես նաև մեկ տասնյակից ավելի ականջակալներ և USB լարեր:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

  • Կիսվել: