ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Դատախազը չի հաստատել Աղվան Հովսեփյանի գործով մեղադրական եզրակացությունը եւ գործը հետ ուղարկել՝ նոր քննության

Դատախազը չի հաստատել Աղվան Հովսեփյանի գործով մեղադրական եզրակացությունը եւ գործը հետ ուղարկել՝ նոր քննության

Դատախազը չի հաստատել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով մեղադրական եզրակացությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից։

Դատախազությունից ասացին, որ հսկող դատախազի կողմից գրավոր ցուցումներով գործը հետ է ուղարկվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ լրացուցիչ քննություն կատարելու համար։

Հիշեցնենք, որ նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին եւ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը դատարանը բավարարել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, ենթադրյալ փողերի լվացման հատկանիշներով։

  • Կիսվել: