Դատախազությունը կբողոքարկի Վլադիմիր Գասպարյանի և մյուսների դատավճիռը
ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և մյուսների դատավճիռը: Այս մասին հայտնել են դատախազությունից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վլադիմիր Գասպարյանն ու նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը մեղավոր ճանաչվեցին ու դատապարտվեցին 6 տարվա ազատազրկման, սակայն որոշ հոդվածներով պատժի կրումից ազատվեցին համաներմամբ, որոշ հոդվածներով՝ վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։