Դատախազությունն ուսումնասիրում է Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի տեսանյութերը
Դատախազությունն ուսումնասիրում է Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի տեսանյութերը։ Այս մասին հայտնեցին դատախազության հանրայաին կապերի բաժնից։
Տեսանյութերը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ԱԱԾ՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում ծեծկռտուք է եղել։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ՀՅԴ պատգամավորների երեք օգնականներ հրավիրվել են ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակ, որտեղ եղել են ՔՊ-ական պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը, Սիսակ Գաբրիելյանը, Վահագն Ալեքսանյանը։
Կողմերի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։
Լրատվամիջոցները հասցրել էին նկարահանել պաշտոնյաների միջև հնչող հայհոյանքների հատվածը։