շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Դատախազությունն ունեցավ արժանապատվություն՝ ընդունելու իր պարտությունը. Արամ Վարդեւանյան

Դատախազությունն ունեցավ արժանապատվություն՝ ընդունելու իր պարտությունը. Արամ Վարդեւանյան

Դատախազությունն ունեցավ արժանապատվություն՝ ընդունելու իր պարտությունը և արձանագրել, որ բոլոր պատգամավորները պետք է ազատ արձակվեն: Այս մասին, այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ մեկնաբանելով ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի գործով դատական նիստը։

Վարդևանյանն ընդգծեց՝ այլ հարց է, թե ինչու դա պետք է տեղի ունենա դեկտեմբերի 10-ին, ինչո՞ւ է պետք այդ պրոցեսը. «Անկեղծ, ենթադրենք, որ «Հայաստան» խմբակցությունն իր կազմում չունի իրավական գիտելիքներ ունեցող պատգամավոր։ Եվ օրինակ, չէր պատկերացնում, որ այս հարցով կարելի էր ՍԴ դիմել։ Ի՞նչ էր լինելու, պատգամավորները շարունակելու էին մնալ կալանավորվա՞ծ, Արմեն Չարչյանի առողջական վիճակը շարունակելու էր վատթարանա՞լ, և դրա հետ հաշտ ու համերա՞շխ էր լինելու Հայաստանի իրավապահ համակարգը։ Այստեղ է ամենամեծ ցավը»,-ասաց Վարդևանյանը։

Նշենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանը նախօրեին հրապարակել է իր դեկտեմբերի 7-ի որոշումը, ըստ որի պատգամավոր ընտրված անձինք չեն կարող լինել անազատության մեջ:

Այսօր դատարանը արտահերթ նիստ է հրավիրել Արմեն Չարչյանի խափանման միջոցը փոխելու հարցով եւ հեռացել խորհրակցական սենյակ րոշում կայացնելու: Գործով դատախազը եւս կոմ է արտահայտվել խափանման միջոցը փոխելուն:

  • Կիսվել: