կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Դասային աստիճանի շնորհում և Մխիթար Գոշի մեդալով պարգևատրում՝ Անկախության տոնի կապակցությամբ

Դասային աստիճանի շնորհում և Մխիթար Գոշի մեդալով պարգևատրում՝ Անկախության տոնի կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով՝

  • Գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
  • Գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
  • Գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանը անկախության տոնի առթիվ,օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
  • Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Սամվել Հակոբյանը անկախության տոնի առթիվ,օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

  • Կիսվել: