երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Արաբկիրի նախկին թաղապետի գործը կգնա ՄԻԵԴ․ իրավունքներ են ոտնահարվում․ փաստաբանն ահազանգում է

Արաբկիրի նախկին թաղապետի գործը կգնա ՄԻԵԴ․ իրավունքներ են ոտնահարվում․ փաստաբանն ահազանգում է

Չկա որևէ մի ապացույց, որով հաստատվում է Արամ Ազատյանին առաջադրված ցանկացած մեղադրանքներից գոնե մեկը: Այս մասին հայտարարել է Արաբկիր համայնքի ազատազրկված ղեկավար Արամ Ազատյանի պաշտպան Արթուր Պիվազյանը։

«Պատրաստվում ենք Ազատյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու Դատարանի որոշման դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան բողոք ներկայացնել, քանի որ անձի հիմնարար իրավունքներ են ոտնահարվում: Փաստ է, որ քրեական գործում չկա որևէ ապացույց կամ անձի ցուցմունք, որը վկայում է, որ Արամ Ազատյանն իրեն վերագրվող արարքները գոնե կատարել է: Այսօրվա դրությամբ, այս քրեական գործի շրջանակներում 13 մեղադրյալներից միայն Արամ Ազատյանն է, որ գտնվում է կալանքի տակ», - պարզաբանել է փաստաբանը։

  • Կիսվել: