ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Բողոքարկվել է Նարեկ Սամսոնյանի կալանքը երեք ամսով երկարաձգելու մասին որոշումը

Բողոքարկվել է Նարեկ Սամսոնյանի կալանքը երեք ամսով երկարաձգելու մասին որոշումը

Այսօր բողոքարկել եմ Նարեկ Սամսդոնյանի կալանքը երեք ամսով երկարաձգելու մասին դատավոր Շահվերդյանի որոշումը, ինչպես նաև նախապատրաստում եմ նոր հանգամանքների ուժով նրա կալանքը վեանայելու միջնորդություն: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է փաստաբան ռուբեն Մելիքյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սամսոնյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ:

Ավելի վաղ փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ Սամսոնյանին հետ են տարել բանտ:

Հիշեցնենք, որ «Անտիֆեյքի» հիմնադիր, «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանը արդեն 13 օր է հացադուլի մեջ է։ Փաստաբան Գոհար Մելոյանը ավելի վաղ հայտարարել էր, որ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը պետք է անմիջապես տեղափոխվի հիվանդանոց, քանի որ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելն օբյեկտիվ անհրաժեշտություն է՝ հաշվի առնելով Նարեկի պատշաճ բժշկական օգնություն ստանալու հիմնարար իրավունքը։

Նշենք, որ Սամսոնյանը ձերբակալվել է նոյեմբերի 13-ին՝ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։

  • Կիսվել: