հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Բերձորի, Աղավնոյի եւ Սուսի բնակիչները կարող են դիմել ՄԻԵԴ․ ՍԴ նախկին դատավոր

Բերձորի, Աղավնոյի եւ Սուսի բնակիչները կարող են դիմել ՄԻԵԴ․ ՍԴ նախկին դատավոր

Բերձորի, Աղավնոյի եւ Սուսի բնակիչները, որոնք ստիպված են լքել իրենց տները, կարող են դիմել ՄԻԵԴ՝  սեփական կառավարության դեմ կամ փոխհատուցում պահանջել: Այս մասին օգոստոսի 12-ին կայացած քննարկման ժամանակ ասաց Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը։  

Բայց եթե կա հայրենազրկման գործընթաց, ապա սա, ըստ նրա, այլ խնդիր է։ 

«Մյուս ասպեկտների համար պետք է սպասել օգոստոսի 25-ին եւ տեսնել, թե ինչպես կզարգանա իրավիճակը»,-​​ընդգծեց Գյուլումյանը։ 

Սահմանադրական դատարանի նախկին դատավորը եզրակացրեց, որ բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպությունների նպատակն իրենց գործունեության ողջ ընթացքում իշխանության հասնելն է։ «Այժմ նրանք դարձել են իշխանության մաս եւ, բնականաբար, իրավապաշտպան գործունեություն չեն ծավալում։ Ուստի կարեւոր է ձեւավորել քաղաքացիական հասարակություն, որն իշխանափոխությամբ չի դառնա նոր իշխանության մաս, այլ կմնա իր տեղում»,-հավելեց նա։

  • Կիսվել: