շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Բագրատունյաց փողոցում 43-ամյա տղամարդու մոտ ատրճանակ, դանակ և արցունքաբեր գազաբալոն է հայտնաբերվել

Բագրատունյաց փողոցում 43-ամյա տղամարդու մոտ ատրճանակ, դանակ և արցունքաբեր գազաբալոն է հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի պարեկները գիշերային ծառայության ժամանակ Բագրատունյաց փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք, զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և, «Տոյոտա» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 43-ամյա երկու տղամարդու:

Խուզարկությամբ նրանցից մեկի պայուսակում հայտնաբերվել են թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, գաղտնի փականով դանակ և արցունքաբեր գազաբալոն:

Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին

Նշանակվել է փորձաքննություն:

  • Կիսվել: