չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
ԱԺ-ն ընդունեց ձերբակալված անձանց պահելու վայրերի շենքային պայմանների ստանդարտավորմանը վերաբերող նախագիծը

ԱԺ-ն ընդունեց ձերբակալված անձանց պահելու վայրերի շենքային պայմանների ստանդարտավորմանը վերաբերող նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախաձեռնությունը միտված է ձերբակալված անձանց պահելու վայրերի շենքային պայմանների ստանդարտավորմանը: Այս վայրերի շինության և կահավորման առանձնահատկությունները պետք է սահմանվեն Կառավարության որոշմամբ:

Սա, ըստ նախագծի, թույլ կտա ավելի դետալային կերպով անդրադառնալ խնդիրներին: 

  • Կիսվել: