կիրակի, հունիս 1
1 / 6 / 2025
Ազատազրկված անձանց համար տեղի են ունեցել վիրտուալ շրջայցեր Պարույր Սևակի տուն-թանգարանում

Ազատազրկված անձանց համար տեղի են ունեցել վիրտուալ շրջայցեր Պարույր Սևակի տուն-թանգարանում

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում շարունակվում է միջոցառումների շարքը Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի և Քրեակատարողական ծառայողի օրվան ընդառաջ։
 
Այս կապակցությամբ Քրեակատարողական ծառայության և Պարույր Սևակի տուն-թանգարանի համագործակցության շրջանակներում «Արթիկ», «Արմավիր», «Գորիս», «Նուբարաշեն», «Սևան», «Վանաձոր» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկների ազատազրկված անձանց համար կազմակերպվել էին վիրտուալ շրջայցեր թանգարանում։
 
Էքսկուրսավարներն առցանց ներկայացրել են թանգարանի ստեղծման պատմությունը, գրողի կյանքին և ստեղծագործական գործունեությանը վերաբերող ցուցանմուշները՝ աշխատասենյակը, անձնական իրերը, ձեռագրերը, գրքերը։ Ազատազրկված անձանց ցուցադրվել են նաև Պարույր Սևակի կյանքի շրջափուլերին նվիրված մեծադիր որմնանկարները։

  • Կիսվել: