կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Այս իշխանությունները ստեղծեցին կալանքի դատարաններ, հատ-հատ ընտրեցին՝ ովքեր պետք է լինեն այնտեղի դատավորները. Վարդևանյան

Այս իշխանությունները ստեղծեցին կալանքի դատարաններ, հատ-հատ ընտրեցին՝ ովքեր պետք է լինեն այնտեղի դատավորները. Վարդևանյան

Այս իշխանությունները մեկ տարում ստեղծեցին բառացիորեն կալանքի դատարաններ, հատ-հատ ընտրեցին, թե ովքեր պետք է լինեն այնտեղի դատավորները: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:

«Դուք չեք լսի մի դեպք, որ իշխանության շահագրգռության պայմաններում մի գործով այդ կալանքի դատարանները մերժեն կալանքը»,-ասաց նա:

Անդրադառնալով ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին, նա ասաց. «Գագիկ Ջհանգիրյանը մեծ փորձ ունեցող մարդ է իրավաբանության ոլորտում, իրավագիտության ոլորտում եւս փորձ ունի: Բայց կներեք, նաեւ շատ մեծ փորձ ունի ոչ բարեփոխումների հետ կապված գործողություններում: Ես չեմ պատկերացնում, թե Գագիկ Ջհանգիրյանն ինչ կապ ունի բարեփոխումների հետ:

Արդյունքը տեսնում ենք, կալանքի որոշումներ են կայացվում, հիմնավոր կասկածի մեկնաբանման շեմը նվազեցվեց ԲԴԽ-ն մի ֆանտաստիկ որոշմամբ, որ մարդկանց հեծշտ կլանավորեն: Դրան հաջորդում է դատավորների նկատմամբ հետապնդումը միաձայն ընդունելու պրակտիկա: Կարծես սա չի բարեփոխումը»:

  • Կիսվել: