չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Այցելել ենք ՀՀ այն զինծառայողներին, որոնք ադրբեջանական գերությունից ՀՀ վերադառնալուց հետո կալանավորվել են. ՄԻՊ

Այցելել ենք ՀՀ այն զինծառայողներին, որոնք ադրբեջանական գերությունից ՀՀ վերադառնալուց հետո կալանավորվել են. ՄԻՊ

Իմ հանձնարարությամբ՝ այսօր այցեր ենք իրականացրել ՀՀ այն զինծառայողներին, որոնք ադրբեջանական գերությունից Հայաստան վերադառնալուց հետո կալանավորվել են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
 
«Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են փաստաթղթեր, ինչպես նաև նրանց իրավունքների վիճակը, այդ թվում՝ գերեվարումից սկսած:
 
Քիչ առաջ ամփոփեցինք այցերը, որոնց արդյունքներով պետական համապատասխան մարմիններին կհասցեագրվեն անհրաժեշտ գրություններ: Կձեռնարկվեն այլ անհրաժեշտ քայլեր»,-նշել է նա:
 
 
 
 

  • Կիսվել: