կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով Գայանե Հակոբյանի ձերբակալման դեմ բողոք է ներկայացվել դատարան

Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով Գայանե Հակոբյանի ձերբակալման դեմ բողոք է ներկայացվել դատարան

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը` Գայանե Հակոբյանին ձերբակալելու որոշումը բողոքարկվել է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հակոբյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

«Տիկին Գայանեի ձերբակալման իրավաչափության դեմ բողոքը ժամը 18:02 մուտք արվեց դատարան»,- գրել է փաստաբանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 17-ին, վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առեւանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետեւանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետեւից ընթացող մեքենան:

Աշոտ Փաշինյանը դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել: Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարդուն առեւանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։

  • Կիսվել: