շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու որևէ հիմք առկա չէ. Վարդևանյան

Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու որևէ հիմք առկա չէ. Վարդևանյան

Հայաստանի Հանրապետությունում ապօրինի կալանավորումներին պետք է վերջ տալ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

՛՛Պաշտպան Միհրան Պողոսյանն այսօր մինչ դատական նիստը ապացուցեց հենց բոլորի համար ակնհայտ անհիմն բնույթը Աշոտ Երկաթին առաջադրված մեղադրանքի: Նույնիսկ քրեական գործի այդպես կոչված փաստական հանգամանքը շատ պարզ ցույց տվեց ինչ աբսուրդային է: Արցախյան երեք պատերազմների մասնակից, գնդապետ՝ Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու որևէ հիմք առկա չէ, իսկ իրավունքը պետք է գերակայող լինի՛՛,-նշել է նա:

Նշենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի գործով դատական նիստը: Դատարանը քննարկել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու կամ փոփոխելու հարցը: Մինասյանը մեղադրվում է ապօրինի զենք պահելու համար, իսկ վարչապետի սպանության և իշխանության յուրացման նախապատրաստման դրվագներով քրեական հետապնդումը դադարեցվել է։

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի այսօր:

 

  • Կիսվել: