երեքշաբթի, սեպտեմբեր 8
8 / 9 / 2026
Աշխատանքային քննարկում ՄԻՊ հաստատությունում իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ՝ ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ

Աշխատանքային քննարկում ՄԻՊ հաստատությունում իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ՝ ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կազմակերպվել է աշխատանքային քննարկում իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ:

Քննարկումը վարել է Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների   պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ազատությունից զրկված անձանց իրավունքներին առնչվող մի շարք խնդիրների, որոնք վեր են հանվել Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների և իրականացված մշտադիտարկումների արդյունքում:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման համար պետությունը կրում է պատասխանատվություն։

Պաշտպանը կարևորում է իրավասու մարմինների հետ ձևավորված պատշաճ համագործակցությունը և պատրաստակամությունը՝ թե’ վերհանված խնդիրների քննարկման և կարգավորման, թե’ համակարգային լուծումներ գտնելու հարցում: ‎

  • Կիսվել: