Արմեն Գևորգյանը չի կատարելու դատարանի խնդրանքը՝ դատական նիստի մասին Քոչարյանին տեղյակ պահելու մասին
Հակակոռուպցիոն դատարանում վերսկսվել է Մարտի 1-ի գործի քննությունը, որին երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չէր ներկայացել:
Դատավորը դատական նիստի մկենարկին ասաց, որ դատարանը չունի պատշաճ ծանուցում՝ մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի մասով:
Փաստաբան Լուսինե Սահակյանն էլ հայտարարեց, որ նիստին Ռոբերտ Քոչարյանի ներկայությունը պարտադիր չէ, քանի որ նրա իրավունքների հարցը չի քննարկվում:
«Սա այն հարցն է, որի քննարկումն ամենևին չի պահանջում, որպեսզի այլ մեղադրյալներ լինեն՝ անկախ նրանից ծանուցվել են, թե ոչ: Ռոբերտ Քոչարյանի իրավունքների հարցը այստեղ չի քննարկվում: Հիմա կոնկրետ հարց է քննարկվում, որը պարոն Քոչարյանի հետ ոչ մի առնչություն չունի:
Ինչ վերաբերում է դատարանի խնդրանքին՝ պարոն Քոչարյանին տեղյակ պահելուն, պարոն Գևորգյանը նման պարտավորություն չունի»,- ասաց Լուսինե Սահակյանը: