Արմեն Աշոտյանի գործով նիստն ընթանում է դռնփակ. Նրան դիմավորեցին ծափերով
Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀԿ փոխնախագահ, անազատության մեջ գտնվող Արմեն Աշոտյանի գործով քննությունը:
Արմեն Աշոտյանին դատարանի դահլիճում դիմավորեցին ծափողջույններով։
Այսօրվա նիստին ներկայացել է վկա Կարեն Հակոբյանը։ Նրա հարցաքննությունն իրականացվում է փակ ռեժիմում: