ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արմավիրում ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել են մի շարք իրավախախտումներ

Արմավիրում ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել են մի շարք իրավախախտումներ

Վաղարշապատի բաժնի ոստիկաններից բացի` մայիսի 11-ին կազմակերպված ուժեղացված ծառայությանը մասնակցում էին Արմավիրի մարզային վարչության, ՊՊԳՎ Վաղարշապատի պահպանության բաժնի ծառայողներ, ինչպես նաև վետերաններ: Ներկայացնենք որոշ արդյունքներ:
Ժամը 17.30-ին Էջմիածնի Կոմիտասի հրապարակում ստուգման նպատակով կանգնեցվել է «ՎԱԶ» մակնիշի մի ավտոմեքենա: Պարզվել է, որ Արմավիրի մարզի Արևաշատ գյուղի բնակիչ, 30-ամյա վարորդը չունի վարորդական իրավունքի վկայական: Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:

Ժամը 17.40-ին Էջմիածնի Չարենցի թաղամասում թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով իրավապահները ձերբակալել և Վաղարշապատի բաժին են տեղափոխել 22-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանա: Ըստ նրա`թմրամիջոցը պատրաստել էր կանեփի վայրաճ թփերից՝ իր օգտագործման համար:
Ժամը 18-ին Էջմիածնի Անդրանիկի փողոցում ձերբակալվել է Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի բնակիչ, 56-ամյա մի տղամարդ և, իր վարած մեքենայով հանդերձ, տեղափոխվել է բաժին: Նա հայտնել է, որ մեքենայում կա մարիխուանայով մեկ փաթեթ, իսկ կանեփն ինքն էր քաղել ու թմրամիջոց պատրաստել իր համար: Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: Հետագա խուզարկությամբ թրամիջոցը հայտնաբերվել է:

Ժամը 19.40-ին Արմավիրի մարզի Շահումյան գյուղում զենք-զինամթերք ապօրինի կրելու կասկածանքով ձերբակալվել և Վաղարշապատի բաժին է տեղափոխվել նույն գյուղի 37-ամյա մի տղամարդ: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է օդաճնշիչ հրացան` առանց համապատասխան փաստաթղթերի: Ըստ նրա` հրացանը ձեռք էր բերել համացանցի միջոցով:
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:

  • Կիսվել: