շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Արմավիր» ՔԿՀ կալանավորված անձին բերված սառնարանում հայտնաբերվել են 15 բջջային հեռախոս, 3 լիցքավորիչ և USB լարեր

«Արմավիր» ՔԿՀ կալանավորված անձին բերված սառնարանում հայտնաբերվել են 15 բջջային հեռախոս, 3 լիցքավորիչ և USB լարեր

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել քաղաքացուհի Ա. Ս.-ի կողմից կալանավորված անձ Հ. Մ.-ի անվամբ որպես հանձնուք բերված սառնարանը:

Զննության արդյունքում սառնարանի ետնամասում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 15 բջջային հեռախոս, 3 լիցքավորիչ և USB լարեր:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: