ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Արդարադատության փոխնախարար Սիրվարդ Գեւորգյանը նշանակվեց ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովի անդամ

Արդարադատության փոխնախարար Սիրվարդ Գեւորգյանը նշանակվեց ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովի անդամ

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի նիստում որոշեց ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ նշանակել օրերս արդարադատության փոխնախարար նշանակված Սիրվարդ Գևորգյանին:

Հիմնավորման մեջ նշվում է, որ այդ հանձնաժողովի անդամ էր արդարադատության փոխնախարար Մկրտչյանը, ով սակայն այս տարվա ապրիլին ազատվել է պաշտոնից:

Դրանով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկել նոր անդամի, ով կներկայացնի արդարադատության նախարարությունը:

  • Կիսվել: