ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Արդարադատության նախարարությունը մարզային հանդիպումներ կանցկացնի հաշտարարության թեմայով

Արդարադատության նախարարությունը մարզային հանդիպումներ կանցկացնի հաշտարարության թեմայով

Արդարադատության նախարարությունը, կարևորելով հաշտարարության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ թիրախային խմբերի տեղեկացվածությունը, նախաձեռնում է մարզային հանդիպումներ, որոնց շրջանակում նախարարության ներկայացուցիչները կհյուրընկալվեն ՀՀ տարբեր մարզերում, կներկայացնեն ընթացիկ բարեփոխումները, հաշտարարների որակավորման ընթացակարգը, կքննարկեն առաջարկվող փոփոխությունները և կպատասխանեն հարցերին:

 

Առաջին երեք հանդիպումները տեղի կունենան հետևյալ մարզերում՝

 

Լոռու մարզ, ք. Վանաձոր, 11.10.2024թ.՝ ժամը 11:00-13:00

Լոֆթ կենտրոն

Շիրակի մարզ, ք. Գյումրի, 11.10.2024թ.՝ ժամը 15:00-17:00

Ասպարեզ մամուլի ակումբ

Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 23.10.2024թ.՝ ժամը 11:00-13:00

 

Սևանի նորարարական բիզնես կենտրոն։

  • Կիսվել: