չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արդարադատության նախարարն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը

Արդարադատության նախարարն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Այս մասին տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից։
 
Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ իր պաշտոնավարման ընթացքում նախարարության հետ արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև նախարարության իրավասությանն առնչվող ոլորտում համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու համար:
 
Գրիգոր Մինասյանը շնորհավորել է դեսպանին Ղազախստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
 
Դեսպան Նիկոլաս Սխերմերսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ արդարադատության ոլորտի բարեփոխումները կարևոր են Նիդերլանդների համար, և այդ ուղղությամբ ջանքեր կգործադրվեն աջակցության շրջանակն ընդլայնելու ուղղությամբ:
 
Կողմերը քննարկել են Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության (Հռոմի ստատուտ) և ««Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին, կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրության վավերացման գործընթացներն ու փաստաթղթերի ներկայիս կարգավիճակը:
 
Նախարարն ընդգծել է, որ վերոնշյալ նախագծերի վավերացումը լինելու է անկյունաքարային բարեփոխում: Մասնավորապես, Հռոմի ստատուտը հնարավորություն է տալու համագործակցել միջազգային գործընկերների հետ:
 
Կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարում իրականացվելիք աշխատանքները:
 
Երկուստեք ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ընդլայնելու համագործակցության շրջանակը:
Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

  • Կիսվել: