շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործվել են ահաբեկիչներ, քիմիական էլեմենտներ պարունակող զենքեր. ՄԻՊ-ը՝ Loopsider միջազգային լրատվամիջոցին

Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործվել են ահաբեկիչներ, քիմիական էլեմենտներ պարունակող զենքեր. ՄԻՊ-ը՝ Loopsider միջազգային լրատվամիջոցին

Loopsider միջազգային լրատվամիջոցի հետ հարցազրույցում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խոսել է անցյալ տարի պատերազմի ժամանակ ադրբեջանական զինված ծառայողների թույլ տված մարդու իրավունքների կոպիտ խախտումների և պատերազմական հանցանքների մասին․ գլխատումներ, սպանությունների դեպքեր, ադրբեջանական սոցիալական մեդիայի տիրույթներում հայասպանությունը խրախուսող հարցումներ, անմարդկային վերաբերմունք գերիների՝ քաղաքացիական անձանց և զինծառայողների նկատմամբ։

Շեշտվում է, որ ողջ պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ծառայողները թիրախավորել են քաղաքացիական խաղաղ բնակչությանը՝ թե՛ իրական կյանքում, թե՛ սոցիալական մեդիայում։

Պատերազմի ժամանակ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործվել են ջիհադիստներ ու ահաբեկիչներ, կիրառվել են քիմիական էլեմենտներ պարունակող (ենթադրաբար՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող) զենքեր:

Բերված են կոնկրետ օրինակներ՝ ապացույցներով:

  • Կիսվել: