երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Առաջիկայում կհրապարակվի ՍԴ որոշումը՝ հարկադիր պատվաստման և ՊՇՌ հետազոտումների վերաբերյալ. Վարդևանյան (տեսանյութ)

Առաջիկայում կհրապարակվի ՍԴ որոշումը՝ հարկադիր պատվաստման և ՊՇՌ հետազոտումների վերաբերյալ. Վարդևանյան (տեսանյութ)

Սահմանադրական դատարանում դեկտեմբերի 16-ին ավարտվեց փաստացի հարկադիր պատվաստման և ՊՇՌ հետազոտումների ծախսերը մարդկանց վրա թողնելու հրամանի քննությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Նա նշել է, որ առաջիկա օրերին կհրապարակվի ՍԴ որոշումը:

՛՛Առաջին օրվանից ֆիքսել էինք` դեմ ենք հարկադրանքին, կողմ ենք պատվաստմանը: ՄԱՐԴԸ բարձրագույն արժեք է, պետությունը պետք է գիտակցի դա և ՊՇՌ հետազոտման ծախսերը փոխհատուցի: Պարտադրանքը երբեք ընդունելի չէ ու վերջ՛՛,-գրել է պատգամավորը՝ հրապարակելով տեսանյութ:

 

  • Կիսվել: