երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Արաբկիրի ոստիկանները դանակահարությունը բացահայտել են մեկ ամիս անց. Հարվածել էր եղբայրներից կրտսերը

Արաբկիրի ոստիկանները դանակահարությունը բացահայտել են մեկ ամիս անց. Հարվածել էր եղբայրներից կրտսերը

Մոտ մեկ ամիս առաջ, օգոստոսի 3-ին, գիշերվա ժամը 2.24-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել էր հիվանդանոցային ահազանգ: Հայտնել էին, որ չթափանցող կտրած արնահոսող վերքով բուժօգնության է դիմել 21-ամյա մի երիտասարդ:

Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնել էր բաժնի օպերատիվ խումբը, ձեռնարկել միջոցառումներ, սակայն արագ արդյունքի հասնել չէր հաջողվել:

Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 4-ին ստացվեց տեղեկություն, որ օգոստոսի 2-ին, ժամը 22-ին, Փափազյան փողոցում տուժածը վիճաբանել է 30 և 28 տարեկան եղբայրների հետ, որի ընթացքում էլ կրտսերը իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հասցրել է հարվածներ:

Նույն օրը, ժամը 11.15-ին, եղբայրները հայտնաբերվել են Մամիկոնյանց փողոցում, ձերբակալվել և ներկայացվել են բաժին:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին, հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: