երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
AntiFake.am-ի օպերատոր Իշխան Խոսրովյանը բերման է ենթարկվել

AntiFake.am-ի օպերատոր Իշխան Խոսրովյանը բերման է ենթարկվել

Ոստիկանությունը բերման է ենթարկել AntiFake.am կայքի օպերատոր Իշխան Խոսրովյանին: Այս մասին տեղեկանում ենք հենց AntiFake.am կայքից, որտեղ նշված է.

«Բերման ենթարկման պահին օպերատորը կրել է համապատասխան օպերատորական բեյջը: Ոստիկանության բաժանմունքում իմանալով այդ մասին՝ ոստիկանները Խոսրովյանին հետ են բերել այն վայրը, որտեղից բերման էին ենթարկվել»:

Հիշեցնենք, որ ՀՅԴ երիտասարդները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի դիմաց պահանջում էին հանդիպում նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Այնուհետև ոստիկանական ուժերը 24 անձի բերման ենթարկեցին ոստիկանության Կենտրոնական բաժին՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով:

 

  • Կիսվել: