կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Աննա Վարդապետյանը և Ղրղզստանի գլխավոր դատախազի տեղակալը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Աննա Վարդապետյանը և Ղրղզստանի գլխավոր դատախազի տեղակալը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած՝ Ղրղզստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Նուրբեք Քայիմովի գլխավորած պատվիրակությանը:

Աննա Վարդապետյանը ողջունել է գործընկերներին ՀՀ գլխավոր դատախազությունում և իր ջերմ ողջույններն է փոխանցել Ղրղզստանի գլխավոր դատախազ Մաքսատ Ասանալիևին:

Նուրբեք Քայիմովը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին ջերմ ընդունելության, Համակարգող խորհրդի նիստը Երևանում գերազանց կազմակերպելու համար և Մաքսատ Ասանալիևի ողջույններն ու ջերմ խոսքերն է փոխանցել ՀՀ գլխավոր դատախազին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

  • Կիսվել: