ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արագածավանում 24-ամյա երիտասարդի դեմքին գազ փչած, փայտով հարվածներ հասցրած ՔՊ-ականն ազատ է արձակվել

Արագածավանում 24-ամյա երիտասարդի դեմքին գազ փչած, փայտով հարվածներ հասցրած ՔՊ-ականն ազատ է արձակվել

Արագածավանում 24-ամյա երիտասարդի դեմքին գազ փչած, փայտով հարվածներ հասցրած ՔՊ-ականն ազատ է արձակվել։

Արագածավանի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ՋՕԸ պետ Սուրեն Թորոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և անձն արգելանքից ազատ է արձակվել: 

Այս մասին InfoPort.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

Աբրահամյանը նաև ասաց, որ այն հոդվածով, որով մեղադրանք է առաջադրվել անձին, կալանք չի նախատեսվում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էին Քննչական կոմիտեից՝ 2023 թ. հունիսի 7-ին Ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, Արագածավան բնակավայրում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վիճաբանության ընթացքում բնակավայրի բնակիչ Ս․ Թ․-ն գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի բնակիչ, 24-ամյա Ա․ Ս․-ի դեմքին, փայտով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Վերջինս ստացել է ամբուլատոր բուժօգնություն։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
2023 թ. հունիսի 8-ին՝ ժամը 00.15-ին, Ս․ Թ․-ն ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացվել է Թալինի քննչական բաժին:
 
Որոշում է կայացվել հանցանք կատարած լինելու՝ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով վերջինիս ձերբակալելու մասին:
 
Ա․ Ս․-ն ճանաչվել է տուժող։

  • Կիսվել: