կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ դատախազությունը բողոք կներկայացնի

Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ դատախազությունը բողոք կներկայացնի

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի։ ԶԼՄ-ներին հայտնել են գլխավոր դատախազությունից։ 

Ապրիլի 10-ին փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ դատարանը բավարարել է Գարեգին Բ-ի պաշտպանի բողոքը, նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, ենթակա է վերացման։

Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ իբրև Արման Սարոյանի (նախկին Գևորգ եպիսկոպոսը) գործով դատական ակտը չկատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։

  • Կիսվել: