կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը պետք է հիմնավորի փոփոխությունների անհրաժեշտությունն ու խորությունը․ վարչապետի խորհրդական

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը պետք է հիմնավորի փոփոխությունների անհրաժեշտությունն ու խորությունը․ վարչապետի խորհրդական

Արմատական փոփոխության մասին մենք պնդել չենք կարող, որովհետեւ եւ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը պետք է հիմնավորի փոփոխությունների անհրաժեշտությունն ու խորությունը, եւ մասնագիտացված հանձնաժողովը պետք է իր մասնագիտական կարծիքն ասի:Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանը:

«Սահմանադրական փոփոխությունները, որոնք կարող են տեղի ունենալ, կարող են չվերաբերել շատ արմատական հարցերի, կարող են վերաբերել առանձին ինստիտուցիոնալ խոչընդոտների:

Ես այսօր ուշադիր լսելու եմ քննարկումը եւ աշխատելու եմ խորհրդի բոլոր նիստերին ներկա լինել, որպեսզի հասկանանք՝ ինչպիսի փոփոխությունների մասին է խոսքը եւ արդյոք դրանք արմատական են, թե ոչ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է կառավարման համակարգի հնարավոր փոփոխությանը, Վարդապետյանը հիշեցրեց, որ վարչապետը իր ասուլիսում նշել էր, որ խորհրարանական կառավարման ձեւը թույլ տվեց հաղթահարել քաղաքական ճգնաժամը ընտրությունների միջոցով.

«Այս պահին որեւէ մասնագիտական ննարկում տեղի չի ունեցել կառավրման ձեւի հետ կապված, բայց քաղաքական գնահատականը կարծում եմ՝ վարչապետի տեսակետի ձեւով ներկայացվել է: Այս հարցը քննարկվելու է խորհրդի կողմից, մասնագիտական հանձնաժողովի կողմից»:

 

  • Կիսվել: