շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված

Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված։

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ, մերժել է Աղվան Հովսեփյանի կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ պաշտպանների բողոքը:

Հիշեցնենք՝ Աղվան Հովսեփյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու միջնորդություն ներկայացրել էր նախաքննական մարմինը: Նախկին բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է առանձնապես խոշոր չափի՝ 190 մլն դրամ կաշառք ստանալու և խարդախության եղանակով 800 մլն դրամ գույքի հափշտակություն կատարելու համար: Նա անազատության մեջ է սեպտեմբերի 8-ից։

  • Կիսվել: