հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար դատել հայ գերիներին. քրգործով նյութերն ուղարկվել են Գյանջայի դատարան

Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար դատել հայ գերիներին. քրգործով նյութերն ուղարկվել են Գյանջայի դատարան

 Ադրբեջանը, խախտելով բոլոր մարդասիրական օրենքներն ու միջազգային իրավունքի նորմերը, շարունակում է ապօրինի դատական գործընթացները հայ ռազմագերիների նկատմամբ:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ավարտվել է Հայաստանի երկու քաղաքացիների՝ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Քրգործի նյութերն ուղարկվել են Գյանջայի ծանր հանցագործությունների դատարան։

ՀՀ երկու քաղաքացիներին մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 214.2.3 հոդվածով (ահաբեկչություն, որը կատարվել է հրազենի և որպես զենք կիրառվող առարկաների գործադրմամբ)։

  • Կիսվել: