Աբրահամյանը «Արմավիր» ՔԿՀ-ում տեսակցել է Սրբազան պայքարի շրջանակներում կալանավորված շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել եմ Սրբազան պայքարի շրջանակներում կալանավորված շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Այս ընթացքում որոշ կալանավորված անձանց խափանման միջոցը փոխվել է, հիմնականում տնային կալանք կամ վարչական հսկողություն ռեժիմի:
Մի շարք կալանավորված քաղաքացիների ոչ միայն խափանման միջոցն է պահպանվում, այլ նրանց տեսակցության մասով արգելք է դրված»,-նշել է նա: