ԱԱԾ տնօրենի տեղակալը՝ սահմանային իրավիճակի և գերիների վերադարձի մասին
Այս պահին նույն իրավիճակն է, ինչ նախկինում կար: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին:
«Բանակցություններ են ընթանում, որ նրանք հետ քաշվեն: Այդ ընթացքում կորոշվի, թե ինչ կլինի սահմանային իրավիճակը»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է գերիների վերադարձին և հարցին, թե ԱԱԾ-ի մասով ի՞նչ աշխատանքներ են տարվում ԱԱԾ տնօրենի տեղակալն ասաց․
«Շուրջօրյա աշխատանք է կատարվում»։
Հարցին, թե ի՞նչ է հաջորդելու՝ նա ասաց.
«Բանակցություններ, միայն բանակցություններ, ուժային գործարք չի լինելու: Բանակցությունների արդյունքնով պետք է փորձենք մեր գերիներին վերադարձնել: Բանակցությունները գործնականում դադարեցվել են, բայց կապով իրար հետ աշխատում են»-ասաց նա և այլ մանրամասներ չներկայացրեց: