հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԱԱԾ քննիչը փաստաբանին առաջարկում է համակարգիչը տեղում զննել. Արամազդ Կիվիրյան

ԱԱԾ քննիչը փաստաբանին առաջարկում է համակարգիչը տեղում զննել. Արամազդ Կիվիրյան

ԱԱԾ քննիչները փաստաբան Հովհաննես Չամսարյանի գրասենյակից համակարգիչները չեն առգրավվի, սակայն ցանկանում են գրասենյակում անցկացնել այդ ուսումնասիրությունները։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Չամսարյանի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը։

«ԱԱԾ-ն առաջարկում է այստեղ իրականացնել համակարգիչների զննումը, սակայն մենք թույլ չենք տալիս։ Չենք համաձայնվում նաեւ այդ առաջարկին, քանի որ տարբերություն չկա, թե որտեղ են զննելու համակարգիչները»,- ասաց Արամազդ Կիվիրյանը եւ հավելեց, որ ԱԱԾ աշխատակիցները շարունակում են գտնվել փաստաբանական գրասենյակում։

  • Կիսվել: